ԱՄՆ-ը պետք է ստանա Գրենլանդիան․ Թրամփ
ԱՄՆ
«ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային անվտանգությունն ապահովելու համար, և դա բխում է Դանիայի սեփական շահերից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեզ պետք է Գրենլանդիան, և աշխարհին պետք է, որ մենք ունենանք Գրենլանդիան՝ ներառյալ Դանիային: Դանիային պետք է, որ մենք ունենանք Գրենլանդիային», - ասել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում լրագրողների հարցերին ի պատասխան:
Նա շեշտել է, որ խնդիրը վերաբերում է այնպիսի երկրների սպառնալիքներին, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը: «Մենք պետք է այնտեղ լինենք: Եթե մենք այնտեղ չլինենք, մենք չենք կարող խոսել ազգային կամ միջազգային անվտանգության մասին»,- ասել է Թրամփը:
