Զորակցում ենք «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
Ոստիկանությունը անհիմն կերպով խուզարկություններ է սկսել ընդդիմադիր մի ուժի՝ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը:
«Հայաստանի Հանրապետություն «ժողովրդավարություն»-ը երկար ժամանակ է հալածվում է կեղծիքի և իշխանական քմահաճույքների կողմից։ Այն ընդամենը ամեն օր տարփողվող մի բառ է դարձել, որ այլևս ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։
Ոտքի’ կանգնեք, վերականգնելու մեր ազգի համար թանկ այդ արժեքը»,-ասված է հայտարարությունում:
