ՔՊ-ն համաձայնություն կտա դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին
Քաղաքական
ՔՊ-ն համաձայնություն կտա ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Չենք խոչընդոտի արդարադատության իրականացմանը»,- հավելեց Կոնջորյանը։
