Նման գործելաոճ երբեք չենք կիրառել, նույնիսկ երբ դրանից կախված էր մեր կյանքը․ Սիմոնյանը՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին և կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են։
Լրագրողի հարցին՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի Սարիկն է «շեբեն» փռում ասֆալտին, ընտրակաշառք չի, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է անում, ընտրակաշառք է՝ Սիմոնյանն արձագանքեց. «Չի կարող այդպես լինել, եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք, երկուսն էլ պետք է պատժվեն՝ մեր Սարիկը լինի, ով ուզում է լինի»։
Նա կոչ արեց, որ եթե ապացույցներ կան՝ իրավապահները պետք է գնան այդ ամենի հետքերով։
Հարցին, թե արդյո՞ք անհանգստություններով չի պայմանավորված ընդդիադիրների նկատմամաբ ճնշումները, Սիմոնյանն արձագանքեց․ «Ոչ, ես կարող եմ ապացուցել դա։ Նման գործելաոճ մենք երբեք չենք կիրառել, նույնիսկ այն պարագայում, երբ որ դրանից կախված էր մեր կյանքը, մեր ֆիզիկական գոյությունը։ 2021 թվականի մասին է խոսքը»։
ԱԺ նախագահը հայտարարեց` չի կարծում, որ Գյումրիում ՔՊ-ն պարտվելու է։
«Մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում։ Ես վստահ եմ, որ գյումրեցին կտա ընդդիմադիրների պատասխանը»,- հավելեց Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)