Չինական ապրանքների մաքսատուրքերը կարող են իջեցվել, եթե Չինաստանը TikTok-ը վաճառի ԱՄՆ-ին․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ-ը չի բացառում Չինաստանից ապրանքների մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը, եթե TikTok-ի հետ հաջող գործարք կնքվի։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 26-ին, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչ վերաբերում է TikTok-ին, Չինաստանը պետք է դեր խաղա դրանում, հնարավոր է՝ գործարքի տեսքով, և ես կարծում եմ, որ նրանք կանեն դա: Գուցե ես նրանց համար մի փոքր իջեցնեմ սակագները», - ասել է ամերիկացի առաջնորդը:
«Պարտքի յուրաքանչյուր տոկոսը մեզ ավելին է բերում, քան TikTok-ը: Եթե դա մեզ օգնում է լավ գործարք կնքել, ապա ինչու ոչ»,- հավելել է պետության ղեկավարը:
Նա նաև ընդգծել է, որ TikTok-ի գործարքը «կբխի Միացյալ Նահանգների շահերից»՝ հավելելով, որ ինքը հնարավորություն ունի երկարաձգելու դրա կնքման վերջնաժամկետը։
«Եթե ուզենք, կերկարաձգենք, մենք դրա իրավասությունն ունենք»,-ասել է Թրամփը:
