ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում
Հասարակություն
Սյունիքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Այն, լինելով «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի մաս, Հայաստանում խոշորագույն ամերիկյան ներդրումներից է։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և կուռ գործարար միջավայրի ձևավորմանը, ինչն անհրաժեշտ է ամերիկյան ներդրումների խթանման համար»,- ասվում է հաղորդագրությունում։
