ԱՄՆ-ն Ուկրաինային նոր գործարք է առաջարկել
ԱՄՆ
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է ռեսուրսների արդյունահանման նոր գործարք, որը պայմաններով շատ ավելի կոշտ է և չի ներառում անվտանգության երաշխիքներ։ Այս մասին գրում Է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«ԱՄՆ-ն պնդում է Ուկրաինայի կարեւոր հանքային եւ էներգետիկ ակտիվների վերահսկողության նոր լայնածավալ գործարքի կնքում՝ Կիեւին անվտանգության ոչ մի երաշխիք չառաջարկելով դրա դիմաց», - նշում է հրատարակությունը:
Ընդ որում, հստակեցվում է, որ խոսքը նաեւ ԱՄՆ-ի կողմից գազի, նավթի ձեռքբերման, ինչպես նաեւ երկրի էներգետիկայի առանցքային օբյեկտների նկատմամբ վերահսկողության մասին է:
