Մարտուն Գրիգորյանի որդին դուրս եկավ դատարանի դահլիճից. որոշումը կհրապարակվի 15.00-ին

«Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, դուրս եկավ դատարանի դահլիճից։ Միջնորդության մասով որոշումը դատարանը կհայտարարի 15:00-ին։
Նշենք, որ վարչական հսկողություն է սահմանվել` վարույթով անցնող մարդկանց հետ չշփվել և 20:00-08:00-ն մնալ տանը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան», «Մեր Քաղաքը» ընդդիմադիր ուժերի նախընտրական շտաբներում, տներում, գրասենյակներում խուզարկություններ են, որոնց հաջորդեցին ձերբակալություններ։ Ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխել են Երևան՝ հակակոռուպցիոն կոմիտե։
