Սրտիցս արյուն է կաթում Իռլանդիայի համար․ Քոնոր Մաքգրեգոր
Սպորտ
UFC (Ultimate Fighting Championship) նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն հայտարարել է՝ «սրտից արյուն է կաթում» Իռլանդիայի համար, հաղորդում է Give Me Sport-ը։
«Ես Սպիտակ տանն էի, և սրտիցս արյուն էր կաթում իմ երկրի համար: Այնտեղ շատ բան է կատարվում: Ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ արել եմ մինչ այժմ: Բայց կա մեկ այլ բան, որի մասին մտածում եմ հենց հիմա»,- ասել է Մաքգրեգորը:
Մաքգրեգորը նախատեսում է մասնակցել 2025 թվականի նոյեմբերին կայանալիք հաջորդ ընտրություններին։ Հայտնի է, որ մարզիկը Իռլանդիայում միգրանտների ուժեղ հակառակորդն է և նույնիսկ վերջերս հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այդ հարցով։ Այնտեղ Մաքգրեգորը քննադատեց իր երկրի կառավարությանը՝ անօրինական միգրացիան խրախուսելու համար։
