Մարտուն Գրիգորյանի հայրը նույնպես դուրս եկավ դատարանից
Քաղաքական
Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի միջնորդության մասով որոշումը դատարանը կհայտարարի 15:00-ին։ Նա քիչ առաջ դուրս եկավ դատարանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, դուրս եկավ դատարանի դահլիճից։
Նշենք, որ վարչական հսկողություն է սահմանվել` վարույթով անցնող մարդկանց հետ չշփվել և 20:00-08:00-ն մնալ տանը։
