Սարիկ-Նիկոլ տանդեմի զավեշտալի երթի ու հանրահավաքի զգալի մասը կամ ուսուցիչ էր, կամ դաստիարակ, կամ տնօրեն, կամ էլ Գյումրիից չէր. Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ ողջ համացանցը Սարիկ-Նիկոլ տանդեմի զավեշտալի երթի ու հանրահավաքի վիդեոներն էին, որոնցում զգալի մասը կամ ուսուցիչ էր, կամ դաստիարակ, կամ տնօրեն, կամ էլ առհասարակ Գյումրիից չէր: Այդքանով հանդերձ ըստ Դանիելենց հաշվարկի երթին մասնակցել է 2173 մարդ, դրան հաջորդած հանրահավաքին՝ 980:
Իհարկե կարելի է ծաղրել սրանց խղճուկ վիճակը, բայց աչքիս առաջ ա գալիս Քոչարյանի 21-ի հանրահավաքը՝ լեցուն հրապարակով ու նույն օրերի Նիկոլի խղճուկ, փնթի երթ/հավաքը:
Ասածս ինչ ա.
Եկեք ժամանակից շուտ չուրախանանք ու արխային չընկնենք: Համ լիքը ծպտյալ նիկոլական կա վստահաբար, որ հավաքին ուղղակի չէին եկել, համ էլ վարչական ռեսուրս ա, փող ա, վախ ա, կեղծիք ա վերջ ի վերջո, լիքը գործոններ կան, պետք է մինչև վերջ զգոն լինել ու անել մաքսիմալը, որպեսզի Գյումրին մաքրվի նիկոլիզմից ու դառնա գարնան առաջին ծաղիկը»:
