Թրամփին զգուշացրել են ազատազրկման սպառնալիքի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բանտ նստել, եթե հաջորդ ընտրություններում հաղթի դեմոկրատների թեկնածուն: Այս մասին նախազգուշացրել է պետության ղեկավարի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը, նրա խոսքը մեջբերում է The Hill-ը։
«Մենք զբաղվում ենք ինքախաբեությամբ, եթե կարծում ենք, որ դեմոկրատները չեն անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնեն նախագահ Թրամփին և հասնեն իմպիչմենտի», - հավելել է Բենոնը: Վերջինս չի հստակեցրել՝ ինչ մեղադրանքների մասին է խոսքը:
Նա նաև նախազգուշացրել է, որ դեմոկրատները ձգտելու են պաշտոնանկ անել Թրամփին՝ հաջորդ տարի Ներկայացուցիչների պալատ վերադառնալու դեպքում։
