Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի. Աբրահամյան

Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի` վերջին ապօրինություններից մինչև Հայաստանի վերջնական հեղինազրկում, միայն արդյունք ունենա: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իսկ իր համար արդյունքը ոչ թե քաղաքացու իրավունքի իրացումն է կամ հավասար, մրցակցային ընտրությունների անցկացումը, այլ ամեն գնով հաղթելը: Իսկ թե հետո ինչ կլինի հետո, գյումրեցին ինչ կզգա կամ կստանա, դա արդեն նրա համար առհասարակ հետաքրքիր չէ:
Իշխանությանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը պետք է ոչ թե արդյունավետ կառավարման, քաղաքի զարգացման կամ եղած խնդիրների լուծման համար, այլ սեփական տեղապետը նշանակելու և տեղի ռեսուրսները վերահսկելու համար»:
