Ընտրությունը վերածել են «վարչական ռեսուրսն ընդդեմ քաղաքացու» առանց կանոնների պրոցեսի. Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
Տիգրան Աբրահանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունն իր ողջ ռեսուրսը՝ շենքի քպ-ական լիազորից մինչև նախարար, պատգամավոր, հավաքագրել ու գործուղել է Փարաքար և Գյումրի:
Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը ողջ ընտրական փուլում իր քարոզչական ռեսուրսներով աղբ ու կեղծիք էր սփռում` թիրախավորելով իշխանության համար քաղաքականապես վտանգավոր բոլոր անձանց:
Փաշինյանական իրավապահները, ըստ օրվա կուրսի, մարդ էին բռնում ու ահաբեկում:
Պետական ապարատը վերածել են ընտրական գործիքի ու դեռ զարմանում են, թե ինչու են մարդիկ խոսում իրենց ապօրինությունների և զոռբայության մասին:
Ընտրությունը վերածել են` «վարչական ռեսուրսն ընդդեմ քաղաքացու» առանց կանոնների պրոցեսի»:
