Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից
Քաղաքական
Արմեն Զոհրաբյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հիմնադրամի անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում Արմեն Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Ճանապարհային դեպարտամենտում աշխատում են բանիմաց, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մասնագետներ։ Նա կոչ է արել գործընկերներին շարունակել աշխատել նույն եռանդով՝ ի բարօրություն մեր երկրի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Արմեն Զոհրաբյանին համատեղ աշխատանքի համար և մաղթում նրան հետագա հաջողություններ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ