Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ)
ՀասարակությունՀայաստանում մեկ դեղի գրանցման համար պետական տուրքերը մեծ են՝հասնելով մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, գործում է նաև 20 % ԱԱՀ, այն դեպքում, երբ Վրաստանում այդ հարկը դեղերի վրա չի տարածվում։ Արդյունքում շատ դեղագործական ընկերություններ Հայաստանում դեղեր չեն գրանցում, սակայն պահանջարկը կա և այն առաջ է բերում դեղերի շրջանառության սև շուկա, որտեղ որակն անվերահսկելի է, կեղծումները շատ։ Հիմնահարցի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
