Թրամփը աղմկահարույց հայտարարություն է արել (տեսանյութ)
ՏեսանյութերՍպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աղմկահարույց հայտարարություն է արել՝ ընդգծելով Միացյալ Նահանգների ռազմական հզորությունը:
Նա ակնարկել է գերգաղտնի սպառազինությունների գոյության մասին, որոնք գերազանցում են այն ամենը, ինչ հայտնի է համաշխարհային հանրությանը։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի տեխնոլոգիաներ, որոնց մասին երկրի սահմաններից դուրս «ոչ ոք նույնիսկ գլխի չի ընկնում»:
Նա վստահորեն նշել է, որ այդ զենքը մոլորակի վրա գոյություն ունեցող ամենահզորն է։ Թրամփը նաև հավելել է, որ ոչ մի այլ երկիր նման ներուժ չունի՝ ընդգծելով ԱՄՆ-ի առաջնորդությունը պաշտպանական ոլորտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան