ԱՄՆ-ն պարտվեց ՌԴ-ին Ուկրաինայի հակամարտությունում. ամերիկացի լրագրող (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պարտվել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գերագնահատել է սեփական հնարավորությունները և պատրաստ չէ ընդունել այդ ձախողումը։ Այս մասին նա հայտարարել է ռադիոհաղորդավար Ալեքս Ջոնսին տված հարցազրույցում։
Նա հայտարարել է, որ հակամարտությունը փաստացի վարում էին ոչ թե ուկրաինացիները, այլ ամերիկյան կառույցները՝ Պենտագոնը, Պետդեպարտամենտը և ԿՀՎ-ն, որոնք ղեկավարում էին Ռուսաստանի դեմ գործընթացը: Ուկրաինան, Կարլսոնի խոսքով, Երբեք առաջնահերթություն չի եղել Վաշինգտոնի համար, եւ արդյունքում երկիրը կործանվել է:
Կարլսոնը զուգահեռ է անցկացրել ԱՄՆ արտաքին քաղաքականության և տարեց տղամարդու վարքագծի միջև, որը չի գիտակցում, որ կորցրել է ազդեցությունն ու գրավչությունը: Նա դա անվանել է ազգային հպարտության դրսևորում և նախազգուշացրել, որ նման ինքնավստահությունը կարող է հանգեցնել տերության անկման։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)