Հայաստանը շարունակում է արգելափակել մեր մուտքը դեպի Նախիջևան. Ալիև
Իրանի հետ քննարկվող կարևոր նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող և Իրանի միջոցով Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովող երկաթուղային հաղորդակցության ստեղծումն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ճանապարհի շինարարությունն արդեն սկսվել է։ Ներկայումս կառուցվում է կամուրջ։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա դրա կառուցման համար անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է արգելափակել մեր մուտքը դեպի Նախիջևան։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, որոշել ենք կառուցել շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը տարածաշրանում կշարունակի մնալ որպես փակուղի», – ասել է Ալիևը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան