Մինչև 2026–ը պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Դադունց
Քաղաքական
Ունենք շատ սեղմ ժամկետ, մինչև 2026 թվականի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել, գործում է այս պահին, և որ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է տեքստի աշխատանքների մասով:
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից իր ընդունման լեգիտիմության առումով, քանի որ Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)