Պետդուման «մի քիչ ծիծաղելի» է անվանել Թրամփի` ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու որոշումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների ցնցուղներում ջրի ճնշման սահմանափակումները վերացնելու մասին՝ փորձելով պահպանել իր ժողովրդականությունը: Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Նովիկովը։
Նա նշել է, որ «մի քիչ ծիծաղելի» է, բայց թեման առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու։ Նրա խոսքով, ԱՄՆ նախագահի համար կարևոր է ոչ միայն «վերին մակարդակի որոշումներ» ընդունել, որոնք ազդում են քաղաքական դասի վրա, այլև ընդունել որոշումներ, որոնք կազդեն սովորական ամերիկացիների վրա։
«Նախագահը հույս ունի, որ եթե անգամ չհաջողվի շրջանցել սահմանափակումները և չվերընտրվել նոր ժամկետով, «թրամփիզմը» դեռ կապրի, և, հետևաբար, պետք է պահպանել ժողովրդականությունը»,-ընդգծել է պատգամավորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)