«Մեկ շաբաթ էլ կսպասենք»․ Քասախի բնակիչների խնդիրը կքննարկվի կառավարությունում
Քասախ համայնքի բնակիչների հետ հանդիպման էին եկել ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Բնակիչների հետ քննարկումից հետո փոխնախարարը հայտնեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունում խորհրդակցություն կլինի, կքննարկեն նրանց պահանջը և կգան կոմպրոմիսային լուծման։
Նշենք, որ բնակիչները խնդրել են, որպեսզի 59 համարի ավտոբուսը իր սահմանված ուղուց 200 մետր բարձրանա՝ մոտենալով բնակավայրին։
«Մեր պահանջը մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն, լուծում կտան։ Մեկ շաբաթ կսպասենք, ապա կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասացին բնակիչները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)