Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Գիտություն և Մշակույթ

Այս տարի մեծ շուքուվ նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  հիմնադրման 100 տարին, որը Հայաստանի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ է ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս պատմական իրադարձությունը հավուր պատշաճի նշանավորելու համար, ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Մայիսի 14-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ, որը կբացի հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է ֆենոմենալ դաշնակահարուհի Յուջա Վանգը, ով հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նրա կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»):

Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և դիրիժորների մասնակցությամբ` ինչպես նաև մարզային և արտերկրյա հյուրախաղեր։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925թ.-ին երաժշտագետ Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Կազմավորվելով Խորհրդային ժամանակաշրջանում՝ այն տարիներ շարունակ ճանաչվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը: Նվագախումբը եղել է աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողը՝ հաճախ հենց նրա ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկի հետ Ա.Խաչատրյանի առաջին հեղինակային համերգը տեղի է ունեցել 1939թ.-ին: Այդ տարիներին նվագախումբը հանդես է եկել այնպիսի անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Կուրտ Մազուրը, Կարլո Չեկկին, Ֆրանց Կոնվիչին, Ռեյնգոլդ Գլիերը և շատ ուրիշների: Ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Էմիլ Գիլելսի և այլոց հետ: Այդ շրջանում զարգացում ապրեց նաև հայ կատարողական արվեստը, Ֆիլհարմոնիկի հետ ելույթներով փայլեցին թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, մեներգիչներ Նար Հովհաննիսյանը, Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Լուսինե Զաքարյանը և այլոք:

Հատուկ նվագախմբի համար ստեղծագործություններ են գրել հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և Տիգրան Մանսուրյանը: Նվագախումբը սերտ համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Ռոդիոն Շեդրինի, Դմիտրի Կաբալևսկու և Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925թ.-ի մարտի 20-ը, որը նշանավորվել է Պետթատրոնում կայացած համերգով: Այդ ժամանակ նվագախումբը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ, 1933թ. հունվարի 20-ին բացվեց օպերային թատրոնը, որն իր կազմում ներգրավեց Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Գ. Բուդաղյանի ղեկավարությամբ: Նվագախմբի սիմֆոնիկ համերգները հիմնականում տեղի էին ունենում Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահ):

1956թ. սեպտեմբերի 4-ին ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգայի որոշմամբ Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը վերանվանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և շուրջ 34 տարի հայտնի էր այդ անվամբ։ 1990թ. սեպտեմբերի 16-ին նվագախմբի ընդհանուր ժողովը որոշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերանվանել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 2015թ.-ին ստացավ ազգային կարգավիճակ և մինչ այժմ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ անվամբ:

1953թ. մայիսի 17-ին բացվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, այժմյան «Արամ Խաչատրյան» համերգասրահը, բացումը նշանավորվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարում էր դիրիժոր Մ. Մալունցյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանդիսանում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիսավայրը: 

Այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն է, որը դասական կատարողական արվեստի բնագավառում սահմանել է բարձր նշաձող ողջ տարածաշրջանի համար: 

Այս տարիներին Ազգային ֆիլհարմոնիկն ունեցել է 18 գլխավոր դիրիժոր, որնց թվում են ականավոր դիրիժորներ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը: Նվագախմբի միակ այլազգի գլխավոր դիրիժորը եղել է Վալերի Գերգիևը (1980-1985):

Նվագախմբի պատմության մեջ կարևոր տարիներ էին հետխորհրդային 90-ականները, երբ սիմֆոնիկ նվագախմբ ունենալը, թվում էր, մեծ շքեղություն էր պատերազմից, երկրաշարժից ու շրջափակումից հյուծված և զգալի արտագաղթ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետության համար: Այդ ճակատագրական ժամանակահատվածում նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը (1989 - 1998 և 1999 - 2000թթ): Այս եռանդուն ու նվիրված ղեկավարի ջանքերով Ֆիլհարմոնիկը ոչ միայն գոյատևեց, այլ հույսի ու գոտեպնդման աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար: Այդ ‹‹մութ ու ցուրտ›› տարիներին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահը, բառի բուն իմաստով, միակ լուսավոր ու տաք օջախն էր, ուր մարդիկ ամեն ուրբաթ գալիս էին ջերմացնելու իրենց սրտերը դասական երաժշտության հնչյուններով: Նվագախմբի կազմում գործում էր նաև մեծ երգչախումբ, կից կար նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ: 

2000թ.-ից Ազգային ֆիլհարմոնիկը թևակոխել է մեկ այլ նշանակալի ժամանակաշրջան՝ գեղարվեստական ղեկավարն և գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Թոփչյանը նվագախմբի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, այս տարի լրանում է Թոփչյանի ղեկավարման 25 տարին: Նրա ղեկավարման տարիներին նվագախմբի կատարողական վարպետությունը սրընթաց բարձրաձավ միջազգային բարձր մակարդակի: Թոփչյանը հայտնի է երաժշտական նյութի խորը իմացությամբ, ով ստեղծագործության մեկնաբանման համար սիրում է թափանցել դրա խորքերը՝ թանկարժեք գանձեր որոնողի խանդավառությամբ վերծանելով այն շերտ առ շերտ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ
Ամենադիտված