Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիա
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն անիմաստ է համարում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Թրամփը հրահանգել է սկսել Անկարայի դեմ պատժամիջոցների չեղարկման ընթացակարգերը՝ Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի շարունակական խոշոր մատակարարումների ֆոնին:
Երկիրը պահեստում ունի չորս F-35 ինքնաթիռ, բայց պատժամիջոցների պատճառով դրանց հասանելիություն չունի։ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման կոնկրետ ժամկետներ դեռ հայտնի չեն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)