ԱՄՆ-ն ամբողջությամբ փոփել է ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը․ վերլուծաբան
Վերլուծական
Դեկտեմբերի 5-ին հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը խոսում է ՆԱՏՕ-ի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցման ամբողջական փոփոխության մասին: Այս մասին հայտարարել է վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը, փոխանցում է Lenta-ն։
«Դոկտրինում եվրոպական գործերին բոլորովին նոր մոտեցում է հայտարարվում։ Սևով սպիտակի վրա ասված է այն, ինչը անհնար էր պատկերացնել դեռ վերջերս. «ՆԱՏՕ-ն չպետք է կազմակերպություն լինի անվերջ ընդլայնման համար», - նշել է նա:
Լուկյանովն ընդգծել է, որ նախկինում Հյուսիսատլանտյան դաշինքը մշտապես ձգտում էր ընդլայնման։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտության փորձը Թրամփի վարչակազմին ցույց է տվել, որ նոր երկրներ ընդունելու անվերջ ձգտումը սխալ է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան