ԵՄ-ն դժվարությունների է բախվել ԱՄՆ-ի ծրագրի պատճառով
Աշխարհ
Եվրամիությունը դժվարությունների է հանդիպում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղ ծրագրի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Եվրոպական առաջնորդները խորապես մտահոգված են Ռուսաստանի հետ համատեղ մշակված համաձայնագիր կնքելու ԱՄՆ-ի փորձերով, որը կդառնար Արևմուտքի կապիտուլյացիան», - գրում է գործակալությունը:
Սա խարխլել է վստահությունը Եվրոպայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ և հարց բարձրացրել՝ արդյոք եվրոպացիները կկարողանան պաշտպանվել իրենց անդրատլանտյան դաշինքի փլուզման պայմաններում:
Եվրոպական երկրների դիվանագիտական աշխատողները երբեմն Ուկրաինայի հարցում Թրամփի քաղաքականությունը համեմատում են ամերիկյան ոլորաննեի հետ։ Այս պահին նրանք գտնվում են «հատկապես կտրուկ վայրէջքի ճանապարհին»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան