Թուրքական «Բայրաքթար» կործանիչը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռ է խոցել
Համաշխարհային Մամուլ
Թուրքական Baykar Makina ընկերության կողմից մշակված Bayraktar Kizilelma գերձայնային դժվար նկատելի ռեակտիվ կործանիչը պատմության մեջ առաջին անգամ փորձարկումների ժամանակ ինքնաթիռ է խոցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտադրողին։
Փորձարկումները տեղի են ունեցել Սինոպ քաղաքի փորձարկման վայրում։ Օդ է բարձրացվել ռեակտիվ շարժիչով թիրախային ինքնաթիռ, և Kizilelma-ում ինտեգրված ASELSAN MURAD AESA ռադարը հետևել է դրան և օդ-օդ հրթիռի միջոցով ճշգրիտ խոցել թիրախը։
«Ոչ մի այլ անօդաչու հարթակ դեռևս հաջողությամբ չի խոցել օդային թիրախ», - նշել է արտադրողը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան