Լարված իրավիճակ՝ «Տեցի կռուգում». քաղաքացիներն ակցիա են իրականացնում (տեսանյութ)
Հասարակություն
Երևանի Արին Բերդի փողոցի բնակիչները, այդ թաղամասում գործող տնտեսվարողները փակել են ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ երկարատև ժամանակ է փողոցը չի բարեկարգվում։ Երկու ամիս առաջ ևս ակցիա է իրականացվել՝ նույն պահանջով, սակայն խնդիրը լուծում չի ստացել։ «Ոչ մի աշխատանք չի արվել, ճանապարհն ավելի է վատացել»․- ասում է ակցիայի մասնակիցը։ «Մեր հաճախորդները չեն կարողանում գալ մեր խանութներ, մեր արտադրամասեր, ասում են՝ ձեր փողոցները ահավոր վիճակում են»,- ասում է ակցիայի մասնակից տնտեսվարողը։
Ակցիայի ժամանակ իրավիճակը մերթընմերթ լարվում է, անցնող մեքենաները պահանջում են բացել ճանապարհը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ