Ռուբիոն «հակապուտինական» դիրքորոշում ունի․ New Lines
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցանկանում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ընդունել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագիծը, որը նախատեսում է նոր սահմանափակումներ մտցնել Մոսկվայի դեմ։ Այս մասին հայտնում է New Lines ամսագիրը՝ վկայակոչելով պետքարտուղարին մոտ կանգնած աղբյուրին։
«Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Ռուբիոն գրեթե ամեն օր բարձրացնում պատժամիջոցների հարցը։ Նա ցանկանում է, որ Կոնգրեսն ընդունի Գրեմի օրինագիծը, ինչը կարող է խափանել Մոսկվայի հետ հարաբերությունների ցանկացած վերագործարկում», - ասել է պարբերականի զրուցակիցը։
Ընդ որում, նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)