Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին
ԱՄՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների խոշոր փոխանակում են իրականացրել: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth սոցիալական ցանցի իր էջում։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր գերիների փոխանակումը հենց նոր ավարտվեց: Այն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում: Շնորհավորում եմ երկու կողմերին բանակցությունների կապակցությամբ: Դա կարող է հանգեցնել լուրջ բանի»,- գրել է Թրամփը:
Նա չի հստակեցրել, թե արդյոք սա փոխանակում է «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևի հիման վրա։
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայից ստացել է այս բանաձևով փոխանակման պատասխան ցուցակ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան