«Աթլետիկը» երկարաձգեց պայմանագիրը 61-ամյա Վալվերդեի հետ
Սպորտ
Բիլբաոյի «Աթլետիկը» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ։
61-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի կայքը։ Նա ընդհանուր առմամբ՝ 10 տարի կզբաղեցնի այս պաշտոնը։ Վալվերդեն «Աթլետիկը» գլխավորել է նաեւ 2003-2005 եւ 2013-2017 թվականներին։
«Ֆանտաստիկ մրցաշրջանից հետո հանդիպումների քանակով (451) ակումբի թիվ մեկ մարզիչը կշարունակի գլխավորել թիմը, որը կվերադառնա Չեմպիոնների լիգա»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Աթլետիկը» 70 միավորով չորրորդն է եւ ապահովել է տեղը առաջին հնգյակում, որը տալիս է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։
Լա Լիգայի վերջին տուրում «Աթլետիկը» մայիսի 25-ին կընդունի նորընծա չեմպիոն «Բարսելոնային»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը