Բայդենը վաճառել է իր հուշագրությունների իրավունքները
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 10 միլիոն դոլարով վաճառել է իր ապագա հուշագրությունների իրավունքները։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ նախկին նախագահը իր հուշագրությունների իրավունքները վաճառել է Hachette Book Group-ին։ 10 միլիոն դոլար կանխավճարի դիմաց Hachette Book Group-ը ստացել է Բայդենի գիրքը ամբողջ աշխարհում տարածելու իրավունքը։ Գործարքում նախկին նախագահի շահերը ներկայացրել է Creative Artists Agency-ն։
Wall Street Journal-ը նշել է, որ հուշագրույունների ավարտման վերջնաժամկետը և դրա գովազդի ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կախված կլինեն պետության նախկին ղեկավարի առողջական վիճակից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)