Կառավարությունը 6 երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից
Հասարակություն
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել Գարրի Գարիկի Գասպարյանին։ Այս որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Մեկ այլ որոշմամբ նույն հիմնավորմամբ պարտադիր զինծառայությունից ազատվել են Բագրատ Վահեի Մովսիսյանը, Գոռ Արտուրի Հովհաննիսյանը, Կարեն Արթուրի Մաստոյանը, Վարազդատ Արտեմի Ստեփանյանը, Դավիթ Գարիկի Մինասյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)