ԱՄՆ-ում Օբամայի գործողությունները «պետական դավաճանության» փորձ են որակել
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գործողությունները՝ կապված ԱՄՆ ընտրություններում, այսպես կոչված, «ռուսական հետքի» մասին տեսության տարածման հետ, իրականում դավաճանության փորձ էին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Օբաման հրահանգել է հետախուզական համայնքին ստեղծել ևս մեկ կեղծ պատմություն, որը, ի վերջո, հանգեցրել է տարիներ շարունակ տևած դավադրության, որի նպատակն էր խաթարել Թրամփի նախագահությունը», - ասել է Գաբարդը։
Նրա խոսքով՝ Օբամայի վարչակազմը կեղծել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում հետախուզական համայնքի գնահատականին: Գաբարդը շեշտել է, որ նախկին նախագահի գործողությունները հավասարազոր են ամերիկացիների դեմ դավադրության և դավաճանության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)