Փաշինյանը հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում: Այս մասին Գորնո-Ալթայսկում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ընդհանուր առմամբ Հայաստանը, և այսօր դա նույնպես քննարկվել է, տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,-ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ քննարկում է ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը և մտահոգություն է հայտնում որոշ հարցերի շուրջ: Դրանց թվում են՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության կրճատումը և առևտրատնտեսական համագործակցության ոլորտում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները։
Նաև, ըստ նրա, վարչապետները քննարկել են Հայաստանում ռուսական ներդրումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)