ՀԷՑ-ի խորհրդավոր այցելուն Գրիգոր Տեր-Ղազարյանն էր. Հրապարակ
Քաղաքական
Հրապարակը գրում է.
Մենք երեկ գրել էինք, որ իշխանական վերնախավում քննարկել են ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և որոշել են, որ չեն ենթարկվելու Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը: Գրել էինք նաեւ, որ վաղը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ինչ-որ ամերիկյան ընկերության ներկայացուցչի է ընդունելու` կեսօրից հետո եւ ՀԷՑ-ի կառավարման հետ կապված ինչ որ գործարք են քննարկելու:
Այսօր մեր թղթակիցը նկատել եւ տեսանկարահանել է այն պահը, երբ GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը` երկու Լամբորջինի ավտոմեքենաներով մուտք է գործում ՀԷՑ-ի տարածք, ապա մտնում է ժամանակավոր կառավարչի մոտ: Նա փորձել է մի քանի հարց ուղղել, թե ինչով է պայմանավորված այս այցելությունը եւ հնարավո՞ր է, որ իր հոլդինգը ստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, սակայն Գրիգոր Տեր-Ղազարյանը հրաժարվել է պատասխանել մեր հարցերին:
Մանրամասն՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)