Թեհրանը բացարձակապես չի վստահում Վաշինգտոնին․ Mehr
Իրան
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու Թեհրանի նախապայմանների մասին, փոխանցում է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելու համար կարևոր են մի քանի սկզբունքներ՝ շահել Իրանի վստահությունը, չօգտագործել բանակցությունները որպես հարթակ թաքնված նպատակների համար, օրինակ՝ ռազմական գործողությունները, հարգել և ճանաչել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Իրանի իրավունքները, ներառյալ Իրանի ցանկություններին համապատասխան հարստացումը և պատժամիջոցների վերացումը:
Նա նշել է, որ Թեհրանը բացարձակապես չի վստահում Վաշինգտոնին և լիովին պատրաստ է պաշտպանվել և արձագանքել ցանկացած ռազմական սպառնալիքի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան