Բժիշկը զգուշացրել է սեխի հետ անհամատեղելի մթերքների վտանգի մասին
Այլ
Սեխը չպետք է ուտել կաթնամթերքի, մսի կամ ալկոհոլի հետ համատեղ, РИАМО-ին ասել է բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան։ Նրա խոսքով՝ նման կերակուրը կարող է աղիներում խմորում, փքվածություն, կոլիկ և նույնիսկ լուծ առաջացնել։
Սեխը դժվարամարս մթերք է. այն պարունակում է շատ մանրաթել և շաքար։ Հատկապես վտանգավոր է սեխը համատեղել կաթնամթերքի, ալկոհոլի կամ մսի հետ. նման համադրությունը ստեղծում է գազերի առաջացման իդեալական միջավայր,- զգուշացրել է Դեմյանովսկայան։
Մասնագետը բացատրել է, որ հասուն սեխի չափից շատ օգտագործումը հազվադեպ է հանգեցնում ծանր թունավորման։ Սակայն իրական վտանգը ներկայացնում են չհասած կամ փչացած մրգերը. դրանցում կարող են կուտակվել թունավոր միացություններ։
Կենսաբան Վիտալի Նապոլովը նախկինում հայտարարել էր, որ հյութալի և հասուն սեխը կարելի է ընտրել իր տեսքով. այն չպետք է ունենա փոսիկներ կամ մուգ բծեր։ Նրա խոսքով՝ բաց բիծը ցույց է տալիս, թե որ կողմում է միրգը գտնվել սեխի դաշտում։
Թարգմանությունը՝


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի