Բարձր եմ գնահատում Թրամփի կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կազմակերպման գործում․ ԱՄԷ նախագահ
Քաղաքական
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության վաշինգտոնյան եռակողմ հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի հայտարարության կապակցությամբ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու երկրների ժողովուրդներին, և բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։
Իր միջազգային գործընկերների հետ համագործակցելով, ԱՄԷ-ն հանձնառու է շարունակել ամրապնդել երկխոսությունն ու դիվանագիտությունը՝ ծառայելով համաշխարհային խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)