Խոշոր ավտովթար՝ Հարթագյուղում․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes Sprinter», «Toyota» և մեկ այ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է