Բաքուն դիտարկում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը․ ադրբեջանական ԶԼՄ
Այսօր Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ռուսական բանակի կողմից Ուկրաինայի գազային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Օդեսայի SOCAR նավթային բազային հարվածներ հասցնելու հարցը։ Երկրների ղեկավարները վրդովմունք են հայտնել ռուսական զինված ուժերի գործողությունների հետ կապված։
Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված (ըստ որոշ փորձագետների) «Caliber.az»-ը՝ հղում անելով «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությանը», գրել է․ «Եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը Ադրբեջանի շահերի նկատմամբ, ապա պաշտոնական Բաքուն կսկսի քննարկել իր զինանոցում գտնվող զենքի՝ Ուկրաինային մատակարարելու վրա դրված արգելքի վերացման հարցը»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)