ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կմեկնի Թեհրան
Քաղաքական
Վաղը ՀՀ փոխարտգործնախարարը (Վահան Կոստանյանը – խմբ․) կայցելի Թեհրան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց կունենան։ Այս մասին երեկ՝ օգոստոսի 10–ին, հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Mehr-ը։
«Վաղը հեռախոսազրույց կլինի Հայաստանի արտգործնախարարի և վարչապետ Փաշինյանի հետը, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի Հայաստանի փոխարտգործնախարարը»,– ասել է նա։
«Մենք շարունակական խորհրդակցություններ ենք անցկացնում», - հավելել է Արաղչին։
Իր հերթին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է․
«Այսօր և վաղը նույնպես բարձր մակարդակի խորհրդակցություններ կանցկացվեն Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև՝ ոչ միայն իրադարձությունների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկություն ստանալու, այլև մեր դիտարկումներն ու մտահոգությունները հայկական կողմին փոխանցելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)