ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 միլիոն դրամի չափով տուգանք
Հասարակություն
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է