Չեխիան զգուշացնում է Ուկրաինային՝ աջակցությունը պայմաններով է
Քաղաքական
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ Պրահայի աջակցությունը Ուկրաինային անսահման չէ և կախված է մի շարք պահանջների կատարումից։ «Ուկրաինան չպետք է դանդաղեցնի բարեփոխումները և չպետք է կասկածի ենթարկի օրենքի գերակայությունը և հակակոռուպցիոն միջոցները։ Մենք այս պահանջներից չենք հրաժարվի», — գրել է նա «Եվրոպական ճշմարտություն» պարբերականում։
Նախարարը նշել է, որ Չեխիան աջակցում է Կիևի ձգտմանը՝ ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև օգնում է այդ ճանապարհին, սակայն այդ աջակցությունը շարունակվելու է միայն բարեփոխումների պահպանման դեպքում։
Ավելի վաղ Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ ներկայում Ուկրաինան չի կարող վերադարձնել կորցրած տարածքները նույնիսկ Արևմուտքի ակտիվ աջակցության պայմաններում։ Նրա կարծիքով՝ երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար, հնարավոր է, Կիևը ստիպված լինի գնալ որոշ տարածքային զիջումների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)