Թուրքիան չհաստատեց Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունները
Քաղաքական
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հեռախոսազրույցի մասին տեղեկությունները, որը, իբր, պետք է տեղի ունենար ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախօրեին՝ Ալյասկայում։ Աշխատակազմի ներկայացուցիչը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ նման տեղեկություն չունեն։
Ռուսաստանի նախագահը միաժամանակ անցկացրել է հեռախոսազրույց Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումը Ալյասկայում կկայանա օգոստոսի 15-ին, ինչը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)