Ստուգումներ են իրականացվել ավտոբուսներում․ մեկ անձ տուգանվել է
Հասարակություն
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված ստուգումներին։ Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ստուգումներ են իրականացվել ավտոբուսներում։ «Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչ այդ ի հայտ եկած խնդիրները լուծվել են, և ոչ մի խոչընդոտ չկա։
«Եթե վստահ ենք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)