Թրամփը Ուկրաինան կթողնի ճակատագրի քմահաճույքին․ La Vanguardia
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես կազատվի Ուկրաինային զինելու անհրաժեշտությունից՝ օգտվելով Զելենսկու՝ Օվալաձև աշխատասենյակի նախորդ վատ փորձից: Այս մասին գրում է իսպանական La Vanguardia պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկու վրա, որպեսզի վերջինս ընդունի Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովում համաձայնեցված առաջարկները: Սակայն, Զելենսկին գիտակցում է, որ խաղաղությունը առանց նախնական զինադադարի Կիևի օգտին չէ և ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանը ապագայում չի ներխուժի Ուկրաինա, ուստի կարող է մերժել իրեն առաջարկված խաղաղության ծրագիրը:
«Եթե Զելենսկին մերժի Թրամփի ծրագիրը, ապա վտանգում է կրկնել իր դրամատիկ վտարումը։ Նոր վեճը կատարյալ առիթ կլինի Թրամփի համար մեկընդմիշտ թողնել Ուկրաինան ճակատագրի քմահաճույքին», - ասվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ