Մեկնարկում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի երկրորդ փուլը
Հասարակություն
Մեկնարկում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի թվայնացման նպատակով իրականացվող «Դարձի՛ր կամավոր» ծրագրի երկրորդ փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ծրագրի նպատակն է կամավորների աջակցությամբ արխիվների թվայնացման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի հարմարավետ դարձնելը:
Որպես կամավոր գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 7-ն անցնել հղումով և լրացնել կից հարցաթերթը: Ծրագիրն իրականացվելու է սեպտեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը: Ծրագրի ավարտից հետո կամավորներին տրվելու են հավաստագրեր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ