Պատճառը Կիևի ներկայացուցիչների բացակայությունն էր․ Ռուբիո
ԱՄՆ
Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովում չի հաջողվել Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել Կիևի ներկայացուցիչների բացակայության պատճառով: Այս մասին ABC-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Հրադադարի կամ խաղաղության համաձայնության հնարավոր չէ հասնել մի հանդիպման ժամանակ, որտեղ ներկայացված է միայն մեկ կողմը։ Ահա թե ինչու է կարևոր երկու առաջնորդների հանդիպումը, և դա է նպատակը», - նշել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ խաղաղ համաձայնության հասնելու համար Ուկրաինան պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում: Այնուամենայնիվ, պետքարտուղարն ասել է՝ Ալյասկայում կայացած հանդիպումը թույլ է տվել առաջընթաց գրանցել «որոշ ուղղություններով», բայց մնում են լուրջ տարաձայնություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)