Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական
Հայաստանի հարավով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, չպետք է վնասի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններին, հակասի Հայաստանի ինքնիշխանությանը կամ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Իրանն ուշադիր հետևում է իրավիճակին և անհրաժեշտության դեպքում իր մտահոգությունները կհայտնի տարածաշրջանի երկրներին՝ կանխելու համար ցանկացած արտատարածաշրջանային միջամտություն, որը կարող է վնաս հասցնել Հարավային Կովկասի խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը», - ասել է Բաղային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)